Բաքուն հիստերիա է բարձրացրել: Ագրեսոր երկրին դուր չի եկել Ադրբեջանի հարձակումը դատապարտող Նենսի Փելոսիի այս հայտարարությունը:
Հայաստանի վրա հարձակումն ու Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունն ընդհանրապես հերքող Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ասածը լուրջ վնաս է հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Անհույս ճիգեր են գործադրում Նահանգներում Ադրբեջանի լոբբիստական կազմակերպությունները: Կոնգրեսից պահանջում են անհապաղ քայլեր Փելոսիի հանդեպ՝ մեղադրելով նրան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտություն հրահրելու համար: Մինչդեռ, Կոնգրեսում, Փելոսիի փոխանցմամբ, այս պահին նախապատրաստվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ: Ներկայացուցիչների պալատի խոսնակի երեւանյան այցին Արեւմուտքի հետ առճակատման մեջ գտնվող Ռուսաստանի արձագանքը: Մոսկվան պատրաստ է ողջունել Փելոսիի այցը, եթե դա կօգնի կարգավորել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին. պնդում է Կրեմլի խոսնակը:
Փելոսիի այցը ոչ միանշանակ է ընդունել Ամերիկային ոխերիմ թշնամի դիտարկող Հայաստանի հարավային հարեւան Իրանը: Ուշագրավ է, որ Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում Փելոսիի ելույթը Ավարայրի ճակատամարտը պատկերող Գրիգոր Խանջյանի որմնանկարի դիմաց էր: Հայաստան երբեւէ այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, առիթից օգտվելով, ասել էր՝ սա պարսիկների դեմ պատերազմում քրիստոնյա Հայաստանի հաղթանակի դրվագն է: Իրանի փորձագիտական շրջանակում ենթադրում են՝ Փելոսիի այցը կարող է լինել ՆԱՏՕ-ի ծրագիրը՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի եւ Իրանի վրա:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում