կարևոր
2866 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-19 21:18

Աշխարհի հայերին ոտքի է հանել մեր երկրում ու սահմանում տիրող իրավիճակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հայ համայնքի բողոքի ցույցն է Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց. պահանջում են դադարեցնել Հայաստանի դեմ ագրեսիան: 
ԱՄՆ-ում՝ Հայաստանի դեսպանատան մոտ հայ համայնքը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ ի աջակցություն նույն պահանջով Հայաստանում փողոց դուրս եկած քաղաքացիների: 
Թբիլիսիում ավելի թեժ է. ոստիկանությունն արգելել է բողոքի ակցիան: Իրավապահների հետ բախման ընթացքում բերման է ենթարկվել հայ համայնքի 5 ներկայացուցիչ` այդ թվում «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը: 
Լիբանանում էլ եռագույնով, Արցախի դրոշներով ու Ադրբեջանի արարքները դատապարտող պաստառներով են փողոց դուրս եկել: Ցույցն սկսվել է կոչերով ու հավաստումներով. լիբանանահայությունը պատրաստ չէ ընդունելու որեւէ զիջում թշնամուն: 
Հայոց բանակին զորակցություն են հայտնել նաեւ Կիպրոսում ու Սալոնիկում: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը