Պատրա՞ստ է Միացյալ Նահանգները ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին. սա հուզող ամենակարեւոր հարցերից է, որին Փելոսին պատասխանեց՝ եկել ենք հասկանալու, թե Երեւանն ինչ է ակնկալում Վաշինգտոնից:
Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանի ազդեցության գոտուց՝ ԱՄՆ-ը պատրա՞ստ է երաշխավորել մեր երկրի անվտանգությունը. ամերիկյան պատվիրակության արձագանքն այսպիսին է:
Խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ քննարկեցին 907 բանաձեւի փոփոխության հարցը. այն սահմանում է, որ Նահանգները ռազմական օգնություն չպետք է տրամադրի Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել ագրեսիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Բայց Ադրբեջանը զենք է ստանում Ամերիկայից, օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի համար: ԱՄՆ-ն պետք է վերանայի դիրքորոշումը Ադրբեջանին զենք վաճառելու հարցում. ընդդիմության պահանջն է:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ ռազմական օգնությունը Նահանգներն Ադրբեջանին տրամադրում է Իրանի հետ սահմանի պաշտպանությունն ապահովելու համար, հետեւաբար, այստեղ ԱՄՆ-ի շահն էլ կա:
Փելոսիի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարության լավագույն օրինակ են:
Ընդդիմադիր գործընկերները, սակայն, այլ կարծիքի են ու Փելոսիին օրինակներով են ներկայացրել ժողովրդավարության հետընթացը:
Փելոսիի պատմական այցի արդյունքը սահմանային զարգացումները ցույց կտան: Խոսնակի Երեւան այցի գլխավոր ուղերձը քաղաքագետի գնահատմամբ մոտավորապես այսպիսինն էր՝ «Հասկացեք՝ ինչ եք ուզում մեզնից, եկեք քննարկենք»:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում