կարևոր
2158 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-19 14:01

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)», - ասված է նախագահի հրամանագրում: