կարևոր
2524 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-09-19 13:49

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Երևան

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Երևան

ՌԴ նախագահի մամուլի խսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան, նշել է, որ Ռուսաստանը կողջունի բոլոր այն քայլերը, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակը կարգավորելուն։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ամեն բան, որը ոչ թե խոսքով, այլ գործովկարվի, ոչ թե կլինի բարձրաձայն ևպոպուլիստական, այլ իրականում գործնականում կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել ։  Կարո՞ղ են արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարությունները նպաստել այդ կարգավորմանը։  Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը հասկանալի կլինի»,- նշել է Պեսկովը։