Հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախերում այս օրերին ցույցեր և հավաքներ են տեղի ունենում` հաջակցություն Հայաստանի և Արցախի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:
ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում և Վրաստանում նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել: Կիպրոսում նույնպես հավաք է տեղի ունեցել` աջակցություն է հայտնելով հայոց բանակին և դատապարտելով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան:
«Համագաղութային հաւաք՝ զօրակցութիւն հայոց բանակին։ Ձեռնարկը տեղի ունեցաւ այսօր, 18.09.2022-ին՝ Կիպրոս-Հայաստան բարեկամութեամ այգիին մէջ», - հայտնում է Gibrahayer EMagazine - Կիպրահայեր ֆեյսբուքյան էջը: