կարևոր
1465 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-09-19 12:27

Վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, պայքարում են նրա կյանքի համար. ԱՆ

Վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, պայքարում են նրա կյանքի համար. ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

ԱՆ-ից հայտնում են, որ բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն: