կարևոր
1945 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-19 12:12

Ռուսաստանն ու Հայաստանը իրենց հարաբերությունները հասցրել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանն ու Հայաստանը իրենց հարաբերությունները հասցրել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով․ ուղերձը հրապարակել է Կրեմլի կայքէջը:

«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի», - ասված է հաղորդագրության մեջ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը։ Լիագումար նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: