կարևոր
3421 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-09-17 22:11

Ալիևը 3-օրյա պատերազմը «ութժամյա բախումներ» է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ադրբեջանական սահմանի իրադրության թեման «Ինտերֆաքս»-ի լրագրողն այսպես է բացում. առանց սարուձոր ընկնելու՝ ուղիղ հարցնում է Ռուսաստանի նախագահին՝ արդյոք այլ երկրներ փորձում են ինչ-որ կերպ ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, քանի դեռ Մոսկվան զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ: 
Վերջին օրերի պատերազմական գործողությունների դադարեցումը, պարզվում է՝ Վլադիմիր Պուտինից բացի ռուսական կողմին է վերագրում նաեւ Ադրբեջանի նախագահը: Կրեմլի ղեկավարի հետ հանդիպումն Ալիեւի համար եւս մեկ առիթ էր՝ հայտարարելու, թե իբր այդ Հայաստանն է, որ չի պահում հրադադարը: Ավելին, Բաքվի բռնապետը եռօրյա պատերազմը ներկայացնում է որպես «ութժամյա բախումներ»: 
Խաղաղության ձեռք պարզած Հայաստանին հերթական անգամ պատերազմով պատասխանած Ադրբեջանի առաջնորդը Պուտինի հետ հանդիպմանը նորից կայունությունից, բանակցություններից է խոսում: Ալիեւն ասում է՝ իբր հիմա կարեւորը հարաբերությունների կարգավորման սկսվող գործընթացը չքանդելն է: Մինչդեռ, զուգահեռ իրականությունում Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներն են, սահմանին, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածում, ադրբեջանական ու թուրքական զորքերի կուտակումների մասին տեղեկությունները: 

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում