կարևոր
1399 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-17 11:48

Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել

Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել

Գիշերը Ջերմուկում և Ներքին հանդում իրավիճակը հանգիստ է եղել, հրադադարից հետո, ընդհանուր առմամբ, միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին 24News-ին տեղեկացրել են Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը և Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

Ներքին Հանդի ղեկավարը նշել  է, որ հրադադարից հետո մեկ-երկու անգամ կրակոցներ հնչել են, բայց կարճ է տևել:

Ղեկավարների խոսքերով, բնակավայրերը, բարեբախտաբար, վնասներ չեն կրել:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: