կարևոր
1360 դիտում, 4 ամիս առաջ - 2022-09-17 11:29

Օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչներից պահանջեք՝ թող ի վերջո խոստովանեն, թե քանի դիրք ու բարձունք են կորցրել․ Վրթանեսյան

Օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչներից պահանջեք՝ թող ի վերջո խոստովանեն, թե քանի դիրք ու բարձունք են կորցրել․ Վրթանեսյան

Ըստ նիկոլական ժեխնյուզերի ու սոցցանցային քարոզիչների վերջին օրերին մարտերում սպանված ադրբեջանցիների թիվը 1000-ից անցել է...։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նաև որոշ (անշուշտ հրահանգավորված) պաշտոնյաներ ու զինվորականներ ֆանտաստիկ հաղթանակների մասին հեքիաթներ են պատմում իրենց ծանոթներին «մի բան ասեմ, մարդու չասես [բայց կեթաս սաղին կպատմես]» ոճով։

Այսինքն խայտառակ տապալումը փորձում են ներկայացնել որպես Նիկոլի հաղթանակ...։

Նիկոլական այդ բացահայտ ու ծպտյալ քարոզիչներին առաջարկեք կորցնեն իրենց (կարող եք դա անել իրենց համար շատ ըմբռնելի ադրբեջաներեն հայտնի արտահայտությամբ), իսկ օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչներից, եթե ձեզ չեն բլոկել իրենց էջերում, պահանջեք, թող ի վերջո խոստովանեն, թե քանի դիրք ու բարձունք են կորցրել...։

Ի դեպ, եթե ասեն, թե դա ռազմական գաղտնիք է, ապա ևս մեկ անգամ կարող եք անցնել ադրբեջաներենի, քանզի խաբում են. թշնամին հո՞ շատ լավ գիտի, թե ինքը քանի հայկական դիրքում է հաջողացրել ամրանալ, ստացվում է, որ թշնամու համար գաղտնիք չէ, բայց մեզնից գաղտնի են պահում։

Պահանջեք նաև հրապարակել մեր զոհվածների անվանացանկը։ Այդտեղ էլ որևէ գաղտնիք չկա, ավելին՝ հայրենի հողի համար զոհվածներն իրավունք ունեն, որ իրենց անունները հիշվեն։

Հա՛, հասկանում եմ, որ նիկոլական օկուպացիոն վարչակարգը կգերադասի հավերժ մոռացության մատնել հանուն Հայաստանի զոհվածների անունները, բայց մե՛կ է, պետք է պահանջել...»։