կարևոր
1873 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-16 22:09

«Խփեք դավաճանին» կոչի համար մեղադրված Ջաբրայանն արդարացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք՝ խփեք դավաճանին». գրառումը շատ արագ գտավ հասցեատիրոջը: Հայաստանի իշխանությունը մեղադրանք առաջադրեց կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ Հրաչ Ջաբրայանին բռնության կոչեր հնչեցնելու համար: Մեկ ու կես տարի տեւած դատաքննությունը Ջաբրայանն այս խոսքով եզրափակեց: 
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակեց վճիռը. Ջաբրայանն արդարացվում է: 
Հրաչ Ջաբրայանը որոշումն այսպես գնահատեց. չնայած անուժ եւ տկար իշխանությունը փորձեց ճնշել իրեն, այնուամենայնիվ, հաղթեց արդարությունը: 
Միանշանակ քաղաքական հետապնդում էր՝ ասում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:  
Երեւանի պետական համալսարանի դիմաց «Նեմեսիսի» հուշաքար են տեղադրում՝ նկատում է փաստաբանն ու զարմանում. արդյո՞ք մեր պաշտոնյաները տեղյակ չեն պատմությունից՝ «Նեմեսիս» գործողությամբ շատ հայ դավաճաններ եւս պատժվել են:

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը