Կանադահայ գործարար, արցախյան երեք պատերազմների մասնակից Հրաչ Ջաբրայանն արդարացվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է Ջաբրայանի անմեղությունը: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այս մասին:
Նշենք, որ Հրաչ Ջաբրայանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որում նշված էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։ Նա որևէ անուն չի նշել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է: