կարևոր
1504 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-16 13:53

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում է ստացիոնար բուժումը

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում է ստացիոնար բուժումը

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ՝ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել:  Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է։