կարևոր
1966 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-16 12:57

Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել Սյունիքի միջանցքի բացմանը. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել Սյունիքի միջանցքի բացմանը. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ և ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել Սյունիքի միջանցքի բացմանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«ՀՀ իշխանություններն իմանալով իրավիճակը, հատկապես բանակցային գործընթացում պայմանավորվածությունները, պարտավոր էին Զինված ուժերը և հասարակությանը նախապատրաստել», - ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, գնահատել նաև մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, ճշտել զոհվածների, գերիների, անհետ կորածների, վիրավորների թիվը, պատշաճ ներկայացնել հանրությանը։

«Հաջորդ քայլն այն պետք է լինի, որ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այսպիսի հաջորդ սադրանքներին Հայաստանը կարողանա պատրաստ լինել», - ասաց Սեյրան Օհանյանը։