ԵՄ-ն ողջունում է հրադադարի մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն ուժի մեջ է մտել երեկ՝ ժամը 20:00-ին։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ։
«Մեզ հուսադրում են տեղական հաղորդումներն այն մասին, որ հրադադարը դեռ պահպանվում է: Մենք կողմերին կոչ ենք անում շարունակել դրա իրականացումը եւ համակարգել մարդասիրական քայլերը, ինչպես օրինակ՝ զինվորների դիերի փոխանցումը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ Բաքվում, իսկ այսօր՝ Երեւանում, Ժոզեպ Բորելի հանձնարարականի համաձայն, շարունակում է իր բարձր մակարդակի խորհրդակցությունները։ ԵՄ-ն շարունակում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով»,- ասել է նա։