Իրական վտանգը ոչ միայն չեզոքացված չէ, այլ թշնամին ուժերի վերադասավորում է իրականացնում։ Հիմա, էս պահին ավելի վտանգավոր է թշնամին, քան երեկ էր, կամ մյուս օրն էր․․.Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Վտանգավոր տեղ եք կրկին տանում պարոնայք․․․ Շատ մեծ չափաբաժնով թմրեցում եք փորձում ներարկել։ Իրական վտանգը ոչ միայն չեզոքացված չէ, այլ թշնամին ուժերի վերադասավորում է իրականացնում։ Հիմա, էս պահին ավելի վտանգավոր է թշնամին, քան երեկ էր, կամ մյուս օրն էր․․․ Այլևս ոչ թե օր, կամ ամիս, այլ րոպե կորցնելու իրավունք չունենք։ Նորից եմ ասում, թշնամու ժամանակավոր դադարը իր օգտին է ծառայեցնում և ուժերի վերադասավորում, մարտավարության փոփոխություն է մտցնելու․․․ Չասեք՝ չգիտեինք, հավատում էինք, կամ պողոսնա մեղավոր, պետրոսնա մեղավոր․․․»։