կարևոր
961 դիտում, 4 ամիս առաջ - 2022-09-15 14:15

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ը Բրյուսելում, օրակարգը չեն հայտնում: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հաղորդել Է դաշինքի մամուլի ծառայությունը:

«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հոկտեմբերի 13-ի հինգշաբթի օրը եւ հոկտեմբերի 14-ի ուրբաթ օրը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ»,- հայտնել Է մամուլի ծառայությունը:

Այս տարվա մարտ ամսից ի վեր ՆԱՏՕ-ի բոլոր նախորդ հանդիպումների գլխավոր թեման եղել Է Ուկանիայի հակամարտությունը: Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում կայացել Է այսպես կոչված Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպումը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախագահությամբ, որտեղ քննարկվել Է Կիեւին զինամթերքի եւ տեխնիկայի մատակարարումների ընդլայնման հարցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: