կարևոր
2320 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-14 23:05

Հայկական օրակարգ. քաղաքական սեպտեմբեր, ներքին եւ արտաքին ռիսկերի պաշար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմությունը պնդում է՝ անցումային մարմնի ստեղծում է պետք: Արթուր Խաչատրյանը բացատրում է՝ դրա ստեղծմամբ հնարավոր կլինի կասեցնել այս անկումը եւ երկիրը տանել հաջողության ճանապարհով: Հիշեցնում է՝ այդպիսի փորձ մեր պետության պատմության մեջ արդեն եղել է: Իսկ իրավիճակն, ըստ պատգամավորի, անելանելի չէ, պարզապես անհրաժեշտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունը հեռանա: 
Ընդդիմադիր մյուս պատգամավորը համակարծիք է. եթե Փաշինյանն իշխանության մնա, մեր գոյությունն աշխարհում մի քանի ամսվա խնդիր է: Աննա Մկրտչյանն առանձնացնում է Փաշինյանի հայտարարությունը զենքի հետ կապված: Եւ շեշտում՝ մեր երկրում շատ մարդիկ կան, ովքեր գիտեն՝ որտեղից զենք գնել եւ գիտեն՝ ինչպես ապահովել երկրի անվտանգությունը: 
Փաշինյանի՝ «փող ունենք, զենք չեն ծախում» արտահայտությունն Արման Աբովյանն առնվազն ծիծաղելի է համարում: Նրա կարծիքով հուսահատությունը հստակ գործիք է, որն արդեն երկար ժամանակ կիրառվում է հայ հասարակությանը վերահսկողության տակ պահելու համար: Նա վստահ է՝ այս իրավիճակից դուրս ենք գալու, սակայն խնդիրն այն է, թե ի՞նչ գնով եւ ի՞նչ մեխանիզմով: 
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Հայաստանը հերթական պարտության տանելու նպատակաուղղված գործընթաց է ընթանում: 
Սոս Հակոբյանն էլ հավելում է՝ այն տեսակետը, որ ընդդիմությունը խուսափում է ՀԱՊԿ-ի կամ այլ կառույցի նկատմամբ քննադատական խոսք ուղղել՝ սխալ է. չի կարող լինել պետության ու պետականության շահից վեր բան: Հարցն, ըստ նրա, այն է, որ հստակություն պետք է մտցնել: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը