կարևոր
2314 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-14 22:38

Կամավորագրվում են երիտասարդները, կանայք եւ տարեց ազատամարտիկները. Հայտնի հրամանատարները միավորման կոչ են անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՀԱԲ-ի Արամո» անունով հայտնի հրամանատար Արամ Թորգոմյանը ոչ մեկի վրա հույս չի դնում. ռեալ հաղթելու համար, ասում է՝ զենքն էլ կարելի է գնալ ու վերցնել: Բազմաթիվ վիրավորումներից առողջությունը կորցրած գնդապետը պատրաստ է հենց հիմա իր ջոկատով էլի առաջնագիծ գնալ: 
Գնդապետ Գրիշա Սարգսյանը սթափության կոչ է անում. քանի մեր քաղաքական ղեկավարությունը ուշքի չի եկել՝ թշնամին փորձելու է նոր տարածքներ վերցնել: 
Կամավոր Մովսես Հովհաննիսյանը երիտասարդներին կոչ է անում միանալ իրենց: 
Վաղ առավոտից Մոսկովյան 5 հասցեում գործող Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության գրասենյակում կամավորագրվում են Հայաստանի տարբեր մարզերից եկած մարդիկ: Կամավորագրվելու համար դիմում են ե՛ւ երիտասարդներ, եւ պատերազմական գործողությունների մասնակցած տարեց ազատամարտիկներ: 
Մեկ տասնյակից ավելի ջոկատներ որոշել են միավորվել: «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական միության նախագահը իր ջոկատում ընդգրկել է ռազմական գործին տիրապետող կամավորների: Ազատամարտիկ Լեւոն Բարսեղյանը 2020 թվականին ստացած վիրավորումից հետո դեռ ապաքինվում է, բայց հստակ որոշել է՝ միանում է առաջնագիծ գնացողներին: 
Արցախյան երկու պատերազմների մասնակից Գայանե Հարությունյանն իր հետ առաջնագիծ է տանում Ռաիսա անունով շանը. դիրքերում հաստատ օգտակար կլինի:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում