կարևոր
1006 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-14 21:53

Խաղաղության դարաշրջանում 4 պատերազմ, 2 տակտիկական նահանջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը անցած տարի հայտարարեց՝ ժողովուրդը կառավարությանը մանդատ է տվել խաղաղության դարաշրջան սկսելու համար: Սակայն իշխանության խաղաղությունը այլ պատկեր ունի. ծխացող անտառներ, ռմբակոծված տներ ու դպրոցներ: 
44-օրյա պատերազմի հետեւանքները դեռ չհաղթահարած՝ հիմա էլ նոր հարված. Ադրբեջանը հրետակոծում է Վարդենիսը, Սոթքը, Արտանիշը, Իշխանասարը Գորիսը, Կապանը, Ջերմուկը... 
Խաղաղության դարաշրջանում 4 պատերազմ, 2 տակտիկական նահանջ: «Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին եւ անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները: 
Մարդկանց խոսքով պետությունը նախ՝ պետք է մտածի բանակը զինելու մասին, ոչ թե քննարկի այլ հարցեր: 
Երկրի անվտանգությունը՝ սահմանների ամրությունն է. այսօր թշնամին,մեր իշխանությունների հետ «բանավոր ընկալմամբ» զբաղեցրած գերակա բարձունքներից թիրախավորում է կենսական նշանակության ճանապարհները, մարդկանց տները: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը