կարևոր
1732 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-14 12:12

Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա. Կարեն Վրթանեսյան

Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա. Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Նիկոլը եկավ իշխանության հպարտությունից խոսելով, բայց իրականում պարտությունը դարձրեց Հայաստանի բրենդ։

Ոչ միայն դարձրեց, այլև համոզեց շատերին, թե իբր միշտ է այդպես եղել։

Նիկոլը վերընտրվեց՝ խոստանալով խաղաղություն, բայց, ինչպես և շատերս զգուշացնում էինք, դա սուտ խոստում էր. պատերազմը շարունակվում է ու մենք էլի պարտվում ենք։

Մինչ Նիկոլն է երկրի ղեկավարը, մենք հաղթելու շանս չունենք։

Մինչև դուք համոզված եք, որ քաղաքականությունը ձեզ չի վերաբերվում, թուրքի հաղթանակները շարունակվելու են։

Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա»։