կարևոր
3112 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-14 09:33

Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ

Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։