կարևոր
1990 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-13 20:11

Հայտարարություն. ընդդիմության բնորոշմամբ՝ «կիսատ պռատ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհերի եւ վիրավորների մասին լուրով սկսվեց Ազգային Ժողովի նիստը: Չնայած բոյկոտին՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանը դահլիճում էին: Իշխանականներն առաջարկեցին հայտարարության նախագիծ ընդունել միասին: Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք էլ ունեն մշակած հայտարարություն, ժամանակ խնդրեց ՔՊ-ի մշակած տեքստին ծանոթանալու եւ իրենց հայտարարությունից առաջարկներ ավելացնելու: 
Իշխանական խմբակցության բերած հայտարարության նախագիծն ընթերցելուց հետո ընդդիմադիրներն արձանագրում են՝ այն թերի է՝ կարեւոր դրույթներ ներառված չեն: Դրանք 4-ն են. Իշխանականները չներառեցին ընդդիմադիրների առաջարկները: 
Հայտարարության շուրջ չմիավորվելու համար իշխանականները մեղադրեցին ընդդիմությանը, թեեւ 4 կետերը չընդունելու հարցում անդրդվելի էին իրենք: Քվեարկությանն ընդդիմությունը չմասնակցեց: Չնայած դրան՝ Հայտարարությունն ընդունվեց: 
Մինչ հայտարարության տեքստն էր քննարկվում Փաշինյանը խորհրդարանում էր, եկել էր հարց ու պատասխանի ու բարձր ամբիոնի մոտ ելույթը սկսեց հայտարարությամբ զոհերի թվի մասին: Զգուշացրեց՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացտում Ադրբեջանի ախորժակը սկսվում է Նռնաձորից, շարունակվում Սյունիքի մարզով ու ավարտվում մայրաքաղաք Երեւանով: 
Ադրբեջանը Հայաստանի հետ չի ցանկանում քննարկել Ղարաբաղի հարցը՝ այն լուծված է համարում, ավելին, Ադրբեջանը խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին. Փաշինյանն է ասում, բայց շարունակում պնդել խաղաղության օրակարգի կենսունակությունը: 
Փաշինյանի ամբողջ ելույթը Ադրբեջանի ցանկություններն են. իսկ ինչ է պատրաստվում անել Հայաստանն ու ստեղծված իրավիճակում որոնք են լինելու իշխանությունների քայլերը՝ Փաշինյանի պատասխանը մեկն է. խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանը կարող է զարգանալ մեծ տեմպերով:   

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում