կարևոր
937 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-13 15:22

Երևանի ժամանակով 19։00-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ․ ԱԳՆ

Երևանի ժամանակով 19։00-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ․ ԱԳՆ

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտնեց, որ նախնական տվյալներով կա 49 զոհ։