կարևոր
904 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-13 13:59

Հերթական անգամ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքն ու իր իշխող թիմը. Էլինար Վարդանյան

Հերթական անգամ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքն ու իր իշխող թիմը. Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր էջում գրել է.

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը այսօր կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չասաց:
Այս նախադասությունը նրան կպարտադրեր իր երկրի տարածքային ամբողջականության համար հոգ տանող ցանկացած թիմ, բայց նրա թիմը դա չարեց։
Հերթական անգամ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքն ու իր իշխող թիմը:
Եվ վերջում, ամենակարևորը պարզվեց, որ մենք ունենք բացառիկ տնտեսական աճ, և հատկապես այդ աճը կանխելու համար է Ադրբեջանի ագրեսիան: Եվ իրենք հավատարիմ են խաղաղության իրենց պատրանքին: Թեկուզ մի քանի տասնյակ զոհերի գնով: Հավատարիմ են պատերազմ բերող խաղաղության օրակարգին:
Եվ ինչպես միշտ` «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ»: