Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք հմապատասխան փոփոխություններ. այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այդ հայտարարությունում պետք է հստակ ամրագրված լինեն կետեր ստեղծված իրավիճակը եւ վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ:
«Հենց հիմա մեր խմբակցություն աշխատում է այդ տեքստի վրա, քիչ հետո կներկայացնենք: Իշխանությունը ներկայացրել է հայտարարության տեքստ, այն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն»,-ասաց Սաղաթելյանը:
Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նիստին, որտեղ ընդունվել է ԱԺ հայտարարությունը, նաեւ ելույթ է ունենալու վարչապետը, նա բացասական պատասխան տվեց. «Նիստին չենք մասնակցելու: Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իր վրած քաղաքականության արդյունքում է երկիրը հասել այս իրավիճակին: Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետեւ դա հերթական կրկեսն է լինելու, մեզ ոչ մի բան չի տալու»:
Ընդդիմադիր պատգմավորը հավելեց, որ իրենք ունեն հայտարարության այլընտրնքային տեքստ. «Եթե կանոնակարգը թույլ չի տալիս այլընտրանքային տեքստ ռաջարկելու, ուրեմն այդ տեքստի կարեւոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր տեքստում: Պայմանավորված նրանով, թե մեր առաջարկություևնները տեղ կգտնեն հայտարարության մեջ, թե ոչ, ըստ դրա կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասաց նա: