կարևոր
1240 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-13 11:34

Նիկոլն ասում է Ալիևին, հարգելիս ինձ էդ կապիտուլյացիա 2 - «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար լեգիտիմ հիմք է պետք. Ղևոնդյան

Նիկոլն ասում է Ալիևին, հարգելիս ինձ էդ կապիտուլյացիա 2 - «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար լեգիտիմ հիմք է պետք. Ղևոնդյան

Նիկոլն ասում է Ալիևին, հարգելիս ինձ էդ կապիտուլյացիա 2 - «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար լեգիտիմ հիմք է պետք։ Այս մասին հայտարարում  է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը.

«Շատ պարզ. Նիկոլն ասում է Ալիևին, հարգելիս ինձ էդ կապիտուլյացիա 2 - «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար լեգիտիմ հիմք է պետք, որ դա կարողանամ վաճառել հանրույթիս վրա, մի ձև օգնի լարվածություն ստեղծիր, լեգիտիմ զոհեր որ լինեն, ես էլ կարողանամ հիմնավորել, որ ստորագրենք, որ իբր «խաղաղության դարաշրջանը» գա: Ու ասեմ սա աշխատելու է:

Ինչ խնդիր է լուծում Ալիևը. ըստ միջազգային ու ռեգիոնալ կոնյուկտուրայի Ալիևը ունի պլան A՝ ստանալ խաղաղության այդ պայմանագիրը, և պլան B՝ որևէ ձև Սյունիքիում ստանալ միջանցքներ (առնվազն երկու հատ, որոնցից մեկը ենթադրելի անցնելու է ավելի շուտ Վայոց Ձորով):

Մյուս կողմից՝ նա ռազմատեխնիկական առումով արդեն դիրքավորվել է ՀՀ-ի ու Արցախի շուրջ ու երկուսին էլ իր զինուժի ափի մեջ է պահում, սահմանային հատվածներում էական քանակի զորք ու տեխնիկա է կուտակել, Զանգելանում ավարտական փուլում գտնվող օդակայանն է ավարտին հասցնում:

Իրավիճակն էականորեն կփոխվի հօգուտ Ալիևի, երբ ՀՀ-ում նրան հանձնվեն բոլոր անկլավնելը. տարածքներ հանձնվելու են նաև բուն Արցախում, օրինակ՝ Խոջալուն և այլն: Սա մեկ պարզ բացատրություն ունի, եթե պայման ստեղծվի Ալիևը Թուրքիայի աջակցությամբ վերցնելու է ողջ Հայաստանը նաև ռազմական հարձակման միջոցով. նա դրա համար անհրաժեշտ տեղեկատվական ֆոնը վաղուց է մշակելու ու քայլ-քայլ իրականացնում է:

Նա վերջին մի քանի ամիսներին տեղեկատվական լեգիտիմացման ֆոն էր ապահովել նաև երեկվա հարձակման համար էլ՝ մեղադրելով ՀՀ-ի զինուժի՝ իբր հրադադարի ռեժիմը բազմաթիվ անգամներ խախտելու մեջ:

Ինչ է անում այս ուղղությամբ ՀՀ-ն. ոչինչ, քանի որ եթե բանակը հզորացներ, ստիպված պետք է լիներ հարձակման ժկ պաշտպանվել, դիմադրել, իսկ նման քայլը կխախտեր Ալիևի հետ առկա ՀՀ-ի ղեկավարի պայմանավորվածությունները: Մյուս կողմից՝ ՀՀ-ն շտապում է, որ «խաղաղության» պայմանագիրը արագ ստորագրվի. միտքը այն է, որ Արցախից պրծանք, այն փաստացի գցելով ռուսների գրպանը, հիմա փորձենք ամեն գնով Բաքվի ու Անկարայի հետ հարաբերություններ հաստատել, կայունություն ապահովել երկրում:

Այ դա էր նաև պատճառը, որ երբ Վ.Պուտինը Վլադիվոստոկում խոսում էր ժողովուրդների ինքնորոշման հիմնավոր իրավունքի մասին, որը բառացիորեն վերաբերվում էր նաև Արցախին, ու ենթադրելի էր, որ ՀՀ վարաչպետը իբր այդ թեզը պետք է շարունակեր՝ այն կապելով Արցախի ապագա կարգավիճակի հետ, սակայն սա եղունգներն էր կրծոտում ու իր խոսքում որևէ կերպ չանդրադարձավ նշյալ թեմային:

Երեկվա միջադեպ-հարձակման առիթ էր նաև ռուս- ուկրաինական պատերազմի ներկա փուլը, ուր ռուսական ուժերը նահանջի մեջ են: Ուստի նաև փորձ էր հասկանալ, թե նման պայմաններում ՀՀ-ի կողմից քաղ. դիմադրության բացակայության պայմաններում արդյոք գործը կստացվի: Դա նաև միջազգային արձագանք ստուգելու տեստ էր:

Ի դեպ. Արցախի մասով, այդ թվում Ադրբեջանին նաև քննադատող երկրներից որևէ մեկը որևէ կերպ չի տառապում Արցախում բնակվող հայերի ճակատագրով: Արմուտքին պետք է, որ Մինսկի ֆորմատը վերագործարկվի, որ իրենք փաստացի պրոցեսի մեջ մնան, ՌԴ-ին ու որոշ ռեգիոնալ պետություններին՝ որ չգործարկվի, քանի որ դա իրենց ազդեցության լծակներն է թուլացնում պրոցեսի և հետևաբար ռեգիոնալ գեպոլիտիկայի վրա: Իսկ Արցախը և ՀՀ-ն այս հարցում գործիք են, ում օգտագործելով ամեն կողմը իր ներգրավվածության ու հակառակորդ կողմի հետ մրցելու խնդիրն է լուծում:

Եվ վերջապես պարզ ու ակնհայտ է, որ ադրբեջանցին խնդիր չէ. խնդիրը ՀՀ վարչապետն է ու նրա թրքամոլ ու գործակալական թիմը, որն իր առջև իշխանության մնալու նպատակադրումով երկիրը պատանդ են հանձնում ու կործանում:

Սա գիտակցում են քաղաքական էլիտաները, բայց խնդիրը որևէ մեկը լուծելու հանձնառությամբ մինչ օրս հանդես չի եկել ու դժվար էլ հանդես գա։
Էս ա»,-գրել է նա: