Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը ողջ գիշեր հարձակում է իրականացրել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ուղղությամբ։