«Հայաստան» խմբակցությունը կշարունակի բոյկոտն ու չի վերադառնա խորհրդարան: Չեն պատրաստվում մասնակցել, իրենց պնդմամբ, արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ եւ հանձնաժողովների նիստերին:
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սակայն, դարձյալ սպառնում է ընդդիմադիրներին մանդատից զրկել: Նախորդ նստաշրջանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցությունները դուրս էին եկել փողոցային պայքարի «Քաղաքացիական պայմանագիր»-ը սպառնացել էր, բայց չէր արել՝ վախենալով միջազգային կառույցների արձագանքից: Այս անգամ Սիմոնյանը վճռական է գործընթացն ավարտին հասցնել ու զրկել մանդատներից: Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ընդդիմության բացակայությունից խորհրդարանի աշխատանքը չի տուժի:
Ընդդիմությունը հանրային քննարկումներ կանցկացնի մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին վտանգների թեմաներով: Առաջինը Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ է: Օրակարգում առանցքայինը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, որը սկսելուց առաջ ընդդիմությունը իր թեկնածուին կառաջադրի:
Մեկնարկի պահից՝ ընդամենը 3 օր է օրենքը տալիս վարչապետին պաշտոնանկ անելու համար՝ ընդգծում է Սաղաթելյանն ու ասում՝ գործընթացը կսկսեն հնարավորինս շուտ, բայց ճիշտ ժամանակին:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում