Սարգիս Մուրադյանը Թալինի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է ՀՅԴ ավագանու ցուցակը: Սեպտեմբերի 25-ին Թալինում ընտրություններ են, իսկ ՀՅԴ-ն հանդես կգա 24 համարով: Ընտրապայքարը 5 կուսակցության միջեւ է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդար Հայաստան», «Կայունություն» ու «Ապրելու երկիր»:
ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն պետական համակարգում աշխատելու մեծ փորձ ունի, տնտեսագետ է: Սարգիս Մուրադյանի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում: Նրա խոսքով՝ ոչ թե ճնշումներով դիրքեր ապահովելու, այլ բնակիչների խնդիրների մասին պետք է մտածել: Արտենի եւ Արագած բնակավայրերում նկատել է՝ իշխանական ուժի քարոզարշավներին մասնակցում են նաեւ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, գյուղապետարանների աշխատակիցներ:
Թալինը մեծ համայնք է՝ 26 695 ընտրող կա: Խնդիրներն էլ բազմաթիվ են. մարդկանց հիմնականում հուզում է աշխատատեղերի պակասը, խմելու ու ոռոգման ջրի հարցը, ընդ որում՝ այս խնդիրները Թալինի գրեթե բոլոր բնակավայրերում կան: Համայնքապետի ՀՅԴ թեկնածուն վստահ է՝ թալինցուն բռնաճնշումներով կոտրելն ու ուղղորդելն անհնար է:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը