Սեպտեմբերի 10-ից Հայաստանում կազմակերպվելու է տեխնո երաժշտության մի չտեսնված փառատոն, որին ներկա են լինելու աշխարհի տարբեր երկրների հայտնի դիջեյներ և այլ երաժիշտներ։
«Sensor Festival - 2022» անունը կրող փառատոնը իրադարձություն է էլեկտրոնային երաժշտության ու փարթիների սիրահարների համար, կազմակերպվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի մոտ՝ Պարիս Հերունու աստղադիտարանի գիտական տարածքում, որտեղ տեղադրված է աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը։
Դիջեյները կանգնելու են աստղադիտակի վրա և նվագելու, իսկ խելահեղ երաժշտությամբ արբած մասնակիցները պարելու են, խմելու, հարբելու և զբաղվելու այն ամենով, ինչ անում են տեխնո երաժշտության փակ ակումբներում։
Աստղադիտակից քիչ հեռու Տեղերի եկեղեցին է։ Օրգով և Տեղեր գյուղերի բնակիչները 2 օր առաջ բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով չեղարկել այդ փառատոնի անցկացումը, քանի որ իրենք տեսել են այլասերության բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ եկեղեցում։
Փառատոնի մասնակիցների տոմսերի վրա նշված է 18+։ Ելույթներ կունենան դիջեյներ նաև Թուրքիայից, կլինեն քեմփինգ համարներ, նաև բազմաթիվ տեսարաններ, որոնց մասին այս պահին խոսելը տեղին չէ։
Սիրելի հայրենակիցներ, անհամբեր սպասենք այսպիսի բացառիկ իրադարձությանը, գուցե նաև շատերն իրենց երեխաների հետ գնան, մասնակցեն, աչքերը բացվեն։ Մեզ պե՞տք է արդյոք գիտություն, եթե կա 18+ և էրոտիկա, այլ բաներ ևս, որոնց մասին կխոսեմ տեսանյութով։
Սա է մեր լռության հետևանքը։ Հատկապես Օրգով ու Տեղեր գյուղերի բնակիչները առնվազն 3 օր ականատես են լինելու այդ իրականությանը, և դա համընկնելու է սեպտեմբերի 11-ի Խաչվերացի (ժողովրդական՝ Սբխեչ) տոնին և սեպտեմբերի 12-ի մեռելոցին։ Մարդիկ մի կողմից ազգային հոգևոր արարողություններ են նշելու, մյուս կողմից մի խումբ անհասկանալի սեռի ու որակի մարդիկ բարձր հնչեցնելու են պարային երաժշտություն։
Իրենց ազատամիտ երևակայող տխմարներին խնդրում եմ հեռու մնալ այս հարթակից ու մարդու իրավունքների դասեր չտալ։ Կարգելափակվեն միանգամից։
Գուցե տեղի բնակիչներին առաջարկեն որոշ գումարի դիմաց հյուրատներ տրամադրել։ Տեսնենք, թե գոնե Օրգով ու Տեղեր գյուղերի բնակիչների ազգային ու մարդկային արժանապատվությունն ինչքան կլինի, եթե չունենք արժանապատվություն ունեցող իշխանություն, չունենք նաև իր երկրին տեր կանգնող ազգ։
Թե՞ ունենք։
Նաիրի Հոխիկյան