կարևոր
1654 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-09 12:44

Նույնականացման աշխատանքները դեռ շարունակվում են.ՀՀ ՊՆ-ն դեռ չի հաստատում, որ ադրբեջանցիների առաջխաղացումը միայն կանխելու փորձ արած զինծառայողը Տարոն Անդրեասյանն է

Նույնականացման աշխատանքները դեռ շարունակվում են.ՀՀ ՊՆ-ն դեռ չի հաստատում, որ ադրբեջանցիների առաջխաղացումը միայն կանխելու փորձ արած զինծառայողը Տարոն Անդրեասյանն է

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես չի հաստատում, որ ադրբեջանցիների դեմ միայնակ դուրս եկած հայ զինծառայողը Տարոն Անդրեասյանն է:

Նշենք, որ երեկ փորձագիտական շրջանակները հայտնել էին, որ՝ ըստ հավաքագրված տեղեկությունների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի, հայտնի տեսանյութի մեջ` ադրբեջանական մի վաշտի դեմ միայնակ կանգնած ու իր կյանքը տված հայրենակիցը Տարոնն է: «Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է»,- նշել էր Տիգրան Վարդանյանը։

Ավելին, նրա զինակիցներից մեկը հայտնել էր, որ Տարանոը կամավորագրվել էր ու Ռուսաստանից եկել՝ հանուն հայրենիքի մարտնչելու ու չէր ենթարկվել նահանջ հրամանին՝ փորձելով կասեցնել Որոտանում ադրբեջանցիների առաջխաղացումը:

«Փաստինֆո»-ն փորձել է ՊՆ-ից ճշտել, արդյոք պաշտոնապես հաստատում են տեղեկությունը, որ նահատակված հերոսը Տարոն Անդրեսայանն է եւ արդյոք մտադիր են նրան հետմահու պարգեւատրել, սակայն, ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ նույնականացման աշխատանքները դեռ շարունակվում են.
«Քանի որ մենք մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, տեղեկությունը կհաստատենք միայն նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ու այլ փաստաական հանգամանքների վերլուծությունների արդյունքում հստակ եզրակացություն ունենալու դեպում»,-ասաց ՊՆ խոսնակը: