կարևոր
1426 դիտում, 3 ամիս առաջ - 2022-09-09 12:19

5 հայ ձերբակալվածների հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների. Տոյվո Կլաար

5 հայ ձերբակալվածների հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում գրառում է արել նախօրենին Ադրբեջանի կողմից  Հայաստանին հինգ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ.

«Ողջունելի է օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը:

Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդներ»,- գրել է Տոյվո Կլաարը։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների.

1. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
2. Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
3. Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
4. Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
5. Հովսեփյան Էդիկ Տիգրանի,  ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր: