կարևոր
1471 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-09 11:04

Աշխարհն ավերվելու է նիկոլանմանների ջանքերով․ ոմանք հանուն երկրի, ոմանք` շահի, մեկն էլ` թշնամու․ Արտակ Զաքարյան

Աշխարհն ավերվելու է նիկոլանմանների ջանքերով․ ոմանք հանուն երկրի, ոմանք` շահի, մեկն էլ` թշնամու․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր քջում գրել է․

«Մինչ գեոքաղաքական գործընթացները փորձում են մեղմել կամ կառավարել աշխարհում կուտակված բազմաթիվ պայթյունավտանգ կոնֆլիկտները, Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը նրան իրավունք է տալիս կանխարգելիչ միջուկային հարված հասցնել:

Նման հարվածը հնարավոր կդառնա, եթե Փհենյանը թշնամու սպառնալիքը մոտալուտ և հավանական համարի:

Կիմ Չեն Ինն այժմ օժտված է միանձնյա, միջուկային զենքի հետ կապված գործողությունների ցանկացած որոշում կայացնելու բացառիկ իրավունքով։

ԿԺԴՀ ղեկավարն ասել է նաև, որ երկիրը ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ չի վարի։

Աշխարհն ավերվելու է նիկոլանմանների ջանքերով` ոմանք հանուն իրենց երկրի, ոմանք` հանուն անձնական շահերի, դրանցից մեկն էլ` հանուն թշնամու»: