կարևոր
1390 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-09 09:27

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր ֆորմատով․ «Հրապարակ»

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր ֆորմատով․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Խորհրդարանական ընդդիմությունը, իր խոստման համաձայն, կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները, համենայնդեպս՝ առաջին նիստերը։ Սակայն, որպես ազգընտիրներ, հանդես կգան նոր ֆորմատով՝ իրական կամ այլընտրանքային խորհրդարանի ձեւաչափով։

Տեղեկացանք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հենց սեպտեմբերի 12-ին հրավիրել են քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով, նիստին հրավիրել են նաեւ փորձագետների։ Այն կայանալու է «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես․ «Հայաստանի իրական օրակարգը․ անվտանգային մարտահրավերներ»։

Մեզ ասացին, որ քննարկումների այս ձեւաչափը պարբերական է լինելու, գուցե խորհրդարանական նիստերին զուգահեռ։ Անդրանիկ նիստն էլ բացելու են պետական հիմնի հնչյունների ներքո, ինչպես խորհրդարանի նստաշրջանի բացման ու փակման ժամանակ է լինում։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։