կարևոր
1240 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-09 09:14

ՍԴ երկու դատավոր կընտրեն․ «Հրապարակ»

ՍԴ երկու դատավոր կընտրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Ազգային ժողովի խորհուրդը նիստ կհրավիրի՝ հաստատելով սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք աշնանային նստաշրջանի օրակարգը։

Այն բավականին հագեցած է լինելու․ օրենսդրական 3 տասնյակից ավելի նախաձեռնություններից բացի, խորհրդարանը Սահմանադրական դատարանի երկու դատավոր պետք է ընտրի․ կառավարության ներկայացրած թեկնածու Սեդա Սաֆարյանին՝ Ստյոպա Սաֆարյանի քրոջը, եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած թեկնածու Հովակիմ Հովակիմյանին։

Վերջինը 2011-2018 թթ․ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է եղել, 2018-ից՝ նախագահականի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում