կարևոր
6055 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-09-08 15:31

Կառավարությունը ժողովրդից գաղտնի է պահում՝ Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի միջով ինչպե՞ս են իրար հետ կապվելու. Արթուր Խաչատրյան

Կառավարությունը ժողովրդից գաղտնի է պահում՝ Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի միջով ինչպե՞ս են իրար հետ կապվելու. Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը գրել է․

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ

Օգոստոսի 22-ին սահմանի անցումների մասին կառավարություն հարցում էի ուղարկել: Հիշեցրել էի, որ կապիտուլյացիոն հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (…): Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Նաև հիշեցրել էի, որ կառավարության ղեկավարի ստորագրած թղթի համաձայն՝ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:

Ըստ այդմ, հարցրել էի.

1. Արդյոք ռուսական ФСБ-ի (ՌԴ ԱԴԾ) ուժերն են հսկելու՞ կառավարության առաջարկած Սոտք-Երասխ և Քարահունջ-Երասխ մայրուղիներով տրանսպորտային հաղորդակցությունը, և

2. Նոր կառուցվելիք ճանապարհի մասին կառավարությունում ի՞նչ նորություն ունեն:

Կառավարությունն էլի լռում է, ժողովրդից գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ինչպե՞ս են իրար հետ կապվելու, տրանսպորտային հաղորդակցության ի՞նչ ռեժիմ է գործելու: Թափանցիկությունից են խոսում, բայց ժողովրդի թիկունքում թուրքերին ճամփա են տալիս: Բա միջանցքն էլ ինչպե՞ս է լինում...

Հ.Գ. Վաղը կասեն. «Ընդդիմադիր պատգամավորները նիստերի չեն մասնակցում»: Պատգամավորի ամեն մի անպատասխան մնացած գրավոր հարց՝ մի մեխ է խփած հայկական պառլամենտարիզմի դագաղի կափարիչին… Ու դեռ ասում են՝ Ազգային Ժողով: ՔՊ-ն դարձել է ՍՄԿԿ, Ազգային ժողովը՝ Գերագույն Սովետ»: