կարևոր
1267 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-08 14:03

Թադևոս Ավետիսյանը՝ վարձով բնակարանների խնդրի և պետության անելիքների մասին

Առաջարկի-պահանջարկի փոփոխության հետևանքով մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մենք ունենք բազմահազար քաղաքացիների, զբոսաշրջիկների և Հայաստան եկած քաղաքացիների աննախադեպ աճ, և սա բերել է նաև վարձով բնակարանների և գույքի թանկացման: Սա օբյեկտիվ է և այսպիսի իրավիճակում ես չեմ կարծում պետությունը պետք է կոշտ կարգավորումներ անի, փորձի սահմանափակի, բայց առնվազն որոշակի խումբ անձանց համար պետք է լինի նպատակային աջակցություն: Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Վարձերի թանկացումը ուղիղ սոցիալական հետևանքի է բերում, այսինքն թերսնվող երեխայի բերանից պետք ավելի շատ կտրեն, վճարեն վարձը, թե չէ կմնան փողոցում, և սա բերում է սոցիալական խնդիրների էլ ավելի սրման, մարդիկ էլ ավելի են մխրճվում սոցիալական խնդիրների մեջ, եկամուտները համարժեք չեն ավելանում ցածր եկամուտները ընդհանրապես չեն ավելանում և այս պարագայում էապես բարձր տեմպով աճում են առաջին անհրաժետության ծախսերը: Մարդիկ վարձով լավ օրից չեն ապրում, մարդը բնակարան չունի, ապրում է վարձով և այս ծախսերի բարձրացումը, այո, պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում, և սա պետք է լինի թիրախավորված սոցիալական աջակցության հասցեական ծրագիր և պետք է նաև այս խնդիրները այդ տարեբրակով լուծվի»,-ասաց Ավետիսյանը:

Տնտեսագետի խոսքով, ՀՀ-ն որպես սոցիալական պետություն հենց այսպիսի իրավիճակներում պետք է դերկատարում և միջամտություն ունենա:

«Եթե պահանջարկը մեծացել է այդ բանակարանատերը կարող է ավելի բարձր վարձակալությամբ տալ իր բնակարանը, բայց ո՞ւր մնաց պետությունը... իրենց մտածելակերպը հետևյալն է՝ դե շուկա է, ի՞նչ անենք, սա վայրենի մոտեցում է...: Պետությունը պետք է խթանիչ գործիքակազմ կիրառի: Բնակարանների վարձակալությունը տնտեսական գործունեություն է, այստեղ գինը ձևավորվում է շուկայում, բայց կան քաղաքացիների խմբեր՝ սոցիալապես անապահով, որոնք վարձով բնակվում են և պետությունը պետք է իրականացնի որոշակի հատուցման փոխհատուցման նպատակային ծրագրեր, որպեսզի մեղմի լրացուցիչ ծախսային բեռը: ՀՀ-ում աշխատողների 25 տոկոսն աղքատ է, իսկ ՀՀ բնակչության մոտ 60 տոկոսը չափավոր աղքատ է, սա է իրավիճակը և այսպիսի իրավիճակում, երբ որ առաջին անհրաժեշտության ապրանքերի գները բարձանում են, գազի, էլէներգիայի սակագին դրան էլ գումարած վարձակալած բնակարանի վարձավճար ևայլն, այսպիսի իրավիճակներում քաղաքացուն պետությունը թողնում է մենակ և կերակրում է խոստումներով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Yerevan.Today