կարևոր
1159 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-08 09:19

Արցախում ստեղծվել է նոր շարժում․ «Հրապարակ»

Արցախում ստեղծվել է նոր շարժում․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։ Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» եւ կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որեւէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաեւ կուսակցականներ։

Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, ով ակտիվ ներգրավված է շարժումն ընդլայնելու աշխատանքներում։ Նրանք համայնքներում ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մարդկանց հետ, շեշտում, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միասնականություն, ու պետք է համախմբվել ոչ թե քաղաքական ուժերի, անհատների շուրջ, այլ գաղափարի՝ ինչպես 1988-ին էր։ Շարժման օրակարգում չկա  իշխանափոխության ծրագիր, այլ համաժողովրդական ցասման միջոցով փորձելու են ազդել իշխանությունների որոշումների վրա։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօօրվա համարում։