Սրանք այս տարվա առաջին կիսամյակում աճ գրանցած ոլորտներն են ըստ վիճակագրական կոմիտեի: Տնտեսագետի կարծիքով՝ գուցե, կարելի է այս ցուցանիշները որոշակիորեն դրական ընկալել, բայց դա զուտ առաջին հայացքից, իսկ եթե ավելի խորը դիտարկենք, ապա...
Այս երկու ոլորտների առաջընթացն էլ, բացառապես, արտաքին գործոններով է պայմանավորված: Ուստի հույս կապելը, ըստ տնտեսագետների, պարզապես միամտություն է: Դրան նպաստող գործոնները ինչպես հայտնվել են, այնպես էլ կարող են արագ անհետանալ. դրանց երկարաժամկետ լինելը կանխատեսելի չէ:
Թաթուլ Մանասերյանը սա «տնտեսական դոպինգ» է որակում ու հավելում՝ աճին նպաստել են նաեւ Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների բիզնեսի որոշ տեսակները: Սակայն հարցական է նաեւ այս հանգամանքը. հակամարտությունից հետո նրանք կշարունակե՞ն մնալ մեր երկրում, թե՞ ոչ:
Արտաքին այս եւ այլ գործոնների շնորհիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է 13.1%-ով: Սակայն, տնտեսագետները համակարծիք են՝ այս իրողությունները կապ չունեն կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության հետ: Դրա վառ ապացույցը գյուղատնտեսությունն է:
Տնտեսության աճն, ասում է Մանասերյանը, պետք է հանգեցնի բնակչության եկամուտների աճի ու աղքատության կրճատման, մինչդեռ մեր երկրում այսօր հակառակ պատկերն է:
Արտահանման աճը կազմել է 43.9%: Լիլիա Ամիրխանյանն ընդգծում է՝ շարունակում է խնդիր մնալ այն հանգամանքը, որ կրկին ներմուծումն ավելի շատ է արտահանումից:
Հանքարդյունաբերության մասին. Մանասերյանն ասում է, չնայած որոշակի սահմանափակումներին, այս ոլորտը համարվում է մեր տնտեսության առանցքային ճյուղերից, սակայն մենք դեռ բավական հետ ենք հանքանյութը վերամշակելու հնարավորություններից:
Տնտեսական երկնիշ աճին զուգահեռ շարունակվում է բարձր գնաճը:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը