կարևոր
2734 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-07 16:57

Գերասիմ Վարդանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկում ավելի ազատ է, քան նրան անազատության մեջ պահելու քաղաքական նենգ պատվեր տվողները․ Թադևոս Ավետիսյան

Գերասիմ Վարդանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկում ավելի ազատ է, քան նրան անազատության մեջ պահելու քաղաքական նենգ պատվեր տվողները․ Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է.

«Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ են պահում՝ բացառապես իր քաղաքական հայացքների համար։

Ակնհայտ է․ Գերասիմին զրկել են ազատությունից, որ կասեցնեն Հայրենիքի պաշտպանության, ազգային արժանապատվության վերականգնման և ազգային իղձերի իրականացման համար մղվող նրա ՊԱՅՔԱՐԸ։

Առավել ակնհայտ է․ չեն հաջողել, չեն հաջողելու և պատասխան են տալու յուրաքանչյուր ապօրինության համար։

Հայրենիք ունենալու համար վճռական պայքարող ցանկացած ՀԱՅ մարդ չի կարող հոգնել, կոտրվել, հիասթափվել։ Զրկանքները նրան ավելի ուժեղ և վճռական են դարձնում։

Գերասիմը ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպանության համար պայքարել է մարտի դաշտում։ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը։ ՀՅԴ վաշտերի կազմում 2020թ-ի 44-օրյա պատերազմի մասնակից է։

Դրանից հետո՝ փողոցային պայքարում ունեցել է կարևոր դերակատարում։

Հիմա էլ շարունակվում է նրա պայքարը անազատության մեջ՝ ավելի վճռական և անբեկանելի։

Հետևաբար այլևս փաստ է․ Գերասիմ Վարդանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկում ավելի ազատ է, քան նրան անազատության մեջ պահելու քաղաքական նենգ պատվեր տվողները ․․․

Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15։30-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ «քրեական գործով» դատական հերթական նիստը»։