կարևոր
1249 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-06 19:09

Առաջին անգամ Չինաստանը Ռուսաստանի վարժանքներին ուղարկել է ցամաքային, ջրային ու օդային ուժեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգների հետ առճակատման ֆոնին՝ Ռուսաստանն ու Չինաստանը ցուցադրում են պաշտպանական սերտ կապերը: Հենց այս օրերին Չինաստանի 2 հազարանոց զորախումբը, մարտական ինքնաթիռներն ու ռազմանավերը ներգրավված են Ռուսաստանի լայնածավալ զորավարժություններում: Չինական Global Times թերթն արձանագրում է՝ առաջին անգամն է, որ Պեկինը ռուսական վարժանքներին է ուղարկել միանգամից 3 տեսակի՝ ցամաքային, ջրային ու օդային ուժեր, ինչը ցույց է տալիս ռուս-չինական ռազմական համագործակցության խորությունը: 
«Վոստոկ-2022» վարժանքը սեպտեմբերի 1-ից անցկացվում է Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի եւ Ճապոնական ծովի տարբեր հատվածներում: Մասնակցում է ավելի քան 50 հազար զինվորական, ներգրավված է 5 հազար միավոր սպառազինություն եւ զինտեխնիկա: Բացի Չինաստանից, զինծառայողներ կան եւս 13 պետությունից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից ու Սիրիայից: Զորավարժությունների նախավերջին օրը հիմնական փուլին անձամբ հետեւում է Ռուսաստանի նախագահը: Ժպտացող Վլադիմիր Պուտինը՝ արեւմտյան լրատվամիջոցների առաջին էջերին է: Գրում են՝ Պուտինն, ըստ երույթին, ազդանշան է ուղարկում, որ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, ունի բավականաչափ զորք ու զինտեխնիկա՝ նման մասշտաբի վարժանքներ անցկացնելու համար: Ուշադրության կենտրոնում է հատկապես Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակցությունը: 
Ուկրաինայի հարցում Հնդկաստանը չեզոք դիրքորոշում է որդեգրել թե՛ Արեւմուտքի, թե՛ Մոսկվայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, իսկ Չինաստանը բացեիբաց հրաժարվել է քննադատել Ռուսաստանին, ավելին՝ դատապարտել է Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցները: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում