կարևոր
1102 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-06 18:46

Աղավնոյի, Բերձորի հանձնումը ազդակ է`պետք է արթնանանք, որ հերթի մեջ չհայտնվեն Կրկժանը, Խոջալուն. Արցախի քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղավնոյի, Բերձորի հանձնումը ազդակ է` պետք է արթնանանք, որ հերթի մեջ չհայտնվեն Կրկժանը, Խոջալուն,- ասում է Ռուսաստանում երկար տարիներ ապրելուց հետո Արցախ վերադարձած Անաստաս Իսրայելյանը: Ստեփանակերտում մարդիկ մտահոգ են՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը նրանց համար անհասկանալի են. մտածում են՝ Արցախի ճակատագիրը վտանգված է: Անաստաս Իսրայելյանը լավատես է՝ ժողովուրդը կպայքարի իր հողում ապրելու համար, արտագաղթածներին վերադարձի կոչ է անում: 
Նա եւ համախոհները նստացույց են հայտարարել, հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ պահանջել հստակեցնել իրենց կարգավիճակը: Ասում է՝ նախագահը բանավոր խոստումներ է տվել, բայց խուսափել է գործել: Մտածում է՝ ամեն բան Փաշինյանի հետ է համաձայնեցվում: 
Խայտառակություն է՝ 10-ից ավելի անցակետ պետք է անցնել Հայաստան գալու համար,- ասում են արցախցիները: Թեեւ վստահ են՝ իրենք ամուր են, կդիմանան, մինչեւ Արցախի հարցը հայանպաստ լուծում ստանա:

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը