կարևոր
1111 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-06 15:50

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ

ermenihaber.am-ի փոխանցամբ` Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։

Հայտարարվել է, որ հիշյալ զորավարժությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև պլանավորել համատեղ գործողություններ։ Վարժանքներում ներառված են նաև որոնողափրկարարական աշխատանքները։