կարևոր
1018 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-06 14:14

Արցախցի պատգամավորները դիմել են Դավթյանին և Քյարամյանին՝ Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Արցախցի պատգամավորները դիմել են Դավթյանին և Քյարամյանին՝ Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝  վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից:

Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։