կարևոր
2122 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-06 13:59

Դավաճաններով պաշարված Հայաստանում փորձառու դասախոս մասնագետների են հեռացնում․ Հովհաննես Իշխանյան

Դավաճաններով պաշարված Հայաստանում փորձառու դասախոս մասնագետների են հեռացնում․ Հովհաննես Իշխանյան

Մինչև 2018թ ուսուցիչ էին հեռացնում իբր թե քաղաքական հայացքների համար և ուսուցիչը դառնում էր մասնագետ։

Ինչպե՞ս։

Ազատություն ռադիոներով, իրավապաշտպանի դիմակ հագած գործակալներով թմբկահարում էին ուսուցչի անունը, աստղ էին սարքում «հալածյալին», նա էլ աստղի ճառագումից դառնում էր լրագրող, հրապարակախոս։

Այդպես եղավ Կարպիս Փաշոյանի հետ։ Դպրոցից հեռացրին կամ սարքեցին իբր հեռացրել են, ու Հայաստանը ստացավ ևս մի դիլետանտ հրապարակախոսի ու լրագրողի, որն առիթ-անառիթ անիմաստություններ էր շաղ տալիս ազգային նպատակներում ներդրում ունեցած մարդկանց մասին։

Հիմա դավաճաններով պաշարված Հայաստանում փորձառու դասախոս մասնագետների են հեռացնում, որոնք նաև ազգային նպատակներին ներդրում ունեցող գործիչներ են, անիմաստության շարանից՝ Արամ Մանուկյանը վանում ա, Համբիկ Սասունյան զղչացել ա, որ թուրք դեսպան ա սպանել, ապրիլյանի հերոսը անկահասակ դեմքով էր, սկի չի էլ հասկացել ինչ ա կատարվում:

Նրանք են՝

Էդգար Ղազարյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Եղել է դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։

Ռուբեն Մելիքյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Եղել է արդարադատության նախարարի տեղակալ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան։

Սերժ Սրապիոնյան, Բանասիրական գիտությունների թեկնածու։ Եղել է Սփյուռքի նախարարի տեղակալ։

Իհարկե, թմբկահարում ու լուր չկա Ազատություն լրտեսակայաններում ու իրավապաշտպանի դիմակ հագածների մոտ, որովհետև Արցախն ու Սյունիքը հանձնելու համար անհրաժեշտ է դիլտենտներին աստղ սարքել, որոնք իրենց ոչ կոմպետենտ հալով ի վիճակի են ազգային հարցերում ներդրում ունեցողների մասին հիմարություններ տարածել։ Այսպիսով, ում Արամ Մանուկյանը վանում ա «մասնագետ» են սարքում, ով Արամ Մանուկյանին պատվում ա, հեռացվում ա, տասնամյակների հայկական փորձն ու կրթությունը թուրքերի ներկայաուցիչների ու ազատություն ռադիոների և նախանձ շարժողն ա և թշամին:

Զորակցությունս մասնագետ դասախոսներին ու նրանց ուսանողներին, Հայաստանը նորից կդառնա մասնագետների երկիր ու կընկնի իր բնական վիճակի մեջ:

Հովհաննես Իշխանյան