կարևոր
2191 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-06 11:57

ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով․ Էդգար Ղազարյանը՝ Վահե Ղազարյանի մասին

ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով․ Էդգար Ղազարյանը՝ Վահե Ղազարյանի մասին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով» խորագրով գրառում է արել․ 

«Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, պարբերաբար, մասնավոր գործերով Տավուշ է այցելում պետական ուղղաթիռով։

Վահե Ղազարյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած իր 2021 թվականի հայտարարագրում նշել է, որ 2021 թվականի հուլիսի 6-ին ընդամենը 500.000 դրամով ձեռք է բերել 1989 թվականի արտադրության ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Պարզվում է, որ ЗИЛ-ի վարորդ, Նիկոլի դասարանցի գեներալը, սիրում է ճախրել` հանրային միջոցներով։ Սրանց դասարանում լավ վիճակ չի տիրում, դասղեկին պետք է զգուշացնել։

Հ. Գ. Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսին 2019 թվականին ստիպված եղավ հրաժարական տալ` իրեն ամրակցված ծառայողական օդանավով մի քանի մասնավոր թռիչքների իրականացման համար»։