Ժայռերի միջով ձգվող ճանապարհը վայրիվերումներով տանում ու հասցնում է լեռան լանջին ծվարած վանական համալիր: Աղջոց Սուրբ Ստեփանոսը գլխավոր եկեղեցին է, կից՝ հյուսիսային կողմից, Սուրբ Պողոս Պետրոսն է: Վանական համալիրի շրջակայքում՝ խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցը: Այն, ինչ այժմ մնացել է 13-րդ դարի կրոնական ու մշակութային կենտրոնից՝ Սուրբ Ստեփանոսի կանգուն պատերն են եւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արեւմտյան մուտքը: Վանական համալիրն ավերվել է 1679 թվականի երկրաշարժից:
Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում՝ վանական համալիրը պետք է վերականգնվի, իրավունք չունենք կորցնելու անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգեւոր ժառանգությունը: Սուրբ Ստեփանոս վանական համալիրի վերականգնումը, որքան էլ բարդ թվա, անհնարին չէ, համոզված են այս գաղափարի շուրջ համախմբված մարդիկ: Անհրաժեշտ է առաջին հերթին մեկտեղել մասնագիտական, նյութական, մշակութային ռեսուրսները:
Նախաձեռնող խումբը պաշտոնապես դիմելու է Հայ առաքելական եկեղեցուն՝ վերականգնման մասին իրազեկելու, օրհնություն ստանալու համար:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում