կարևոր
1156 դիտում, 8 ամիս առաջ - 2022-09-05 15:58

Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան ստորագրել են փաստաթուղթ Կիեւին 500 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մասին

Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան ստորագրել են փաստաթուղթ Կիեւին 500 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մասին

Եվրահանձաժողովը (ԵՀ) եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Կիեւին 500 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ: Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի  պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

«Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան այսօր ստորագրեցին բյուջետային աջակցության նոր ծրագիր 500 միլիոն եվրոյի չափով այն հանձնառությունների շրջանակներում, որոնք հնչեցրել Է (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ուրսուլա) ֆոն դեր Լյայենն ապրիլին «Ուկրաինայի աջակցության» արշավի եւ մայիսին Վարշավայում  դոնորների բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: